Ֆուձիյամայից մինչև Արարատ

Արծվին Գրիգորյան

Book Cover: Ֆուձիյամայից մինչև Արարատ

Ա․ Գրիգորյանի այս գրքույկը մի պատկերազարդ ակնարկ է այն երկրների մասին, որ հեղինակը եղել է վերջերս։ Գիրքը ձևավորել է հեղինակը, և օգտագործված են նրա ճեպանկարներն ու ջրանկարները։
Գիրքը հրատարակվել է 1963 թվականին:
Արծվին Գրիգորյանը ծնվել է 1935 թվականին։ 1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը։ Այժմ նա աշխատում է "Երևաննախագիծ" ինստիտուտում որպես ավագ ճարտարապետ։ Իր մասնագիտությանը զուգահեռ Ա․ Գրիգորյանն զբաղվում է նկարչությամբ։ Նա իր ցուցահանդեսն է ունեցել 1960 թվականին։