451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Book Cover: 451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, որն իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրեը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:

Մոտ ապագայում աշխարհում հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով։

Արգելված գրքերը ենթակա են այրման։

Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով խախտողների տուն և այնտեղ այրելով ամեն ինչ։