12 Apr Գանձերի կղզին
Posted at 21:06h
in
«Գանձերի կղզին» (անգլերեն՝ Treasure Island), շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպը, կապված գանձերի որոնման հետ՝ թաքցրած ծովահեն Ֆլինտի կողմից անմարդաբնակ կղզում։ Առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին, մինչ այդ 1881-1882 թվականներին լույս է տեսել մասերով մանկական «Young Folks» ամսագրում։
Վեպը կազմված է երեսունչորս գլուխներից՝ բաժանված վեց մասերի։ Պատմությունը արվում է գլխավոր հերոսի՝ գինետան տիրոջ որդի երիտասարդ Ջիմ Հոկինսի կողմից (բացառությամբ 16-18 գլուխների, որտեղ պատմողի դերում հանդես է գալիս բժիշկ Լիվսը)։