12 Apr Թոմ Սոյերի արկածները
Posted at 20:59h
in
Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան մի տղա է, որ մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Եվ այս արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը (Բեքի Թետչերին), ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալ ծովահեն և ապրել մի կղզում, մոլորվել քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս պրծնել, գտնել գանձ, որն արժի տասներկու հազար դոլար, և այդ գումարը կիսել իր ընկեր Հեքլբերի Ֆիննի հետ: