Ճանճերի տերը

Book Cover: Ճանճերի տերը

Վիլյամ Գոլդինգը իր «Ճանճերի տերը» գիրքը գրել է 1954 թվականին: Բավականին աղմկահարույց գիրք է, քանի որ լույս տեսնելուց հետո շատերի կողմից քննադատվել է. ի սկզբանե, գրքի սկզբում նկարագրված է եղել միջուկային պատերազմի սարսափելի տեսարաններ, սակայն «Faber & Faber» հրատարակչությունը համաձայնվել է տպագրել գիրքը միայն այն դեպքում, որ Գոլդինգը կհանի առաջին էջերում նկարագրված տեսարանները:
Հայերեն թարգմանել է Արտաշես Էմինը, ում շնորհակալ եմ հիանալի թարգմանության համար: Խոսվում է մարդկային երկու, ավելի ճիշտ՝ երեք տեսակների մասին: Մեկը վաղվա լավ լինելու և փրկության մասին մտածող տեսակն է, երկրորդը միայն այսօրվա մասին ու ուտելու համար ծնված տեսակն է: Երկրորդ տեսակն ամենավատն է, այն է՝ փոփոխական, դավաճան, դաժան ու գազան:

Գրքում շատ պարզ նկարագրված է մարդկային դաժանության, գազանության աստիճանը, թե ինչ կարող է մարդն անել մյուս մարդու, ու անգամ անմեղ կենդանու հետ: Այդ գազանը կա մեզնից  յուրաքանչյուրի մեջ, որը արթնանում է, երբ տրորում են մեր ոտքը: Բնականաբար, գրքում նկարագրված տեսարանները չափազանցված են, բայց, այնուամենայնիվ, համապատասխանում են իրականությանը: