Անասնաֆերմա

Book Cover: Անասնաֆերմա

Անասնաֆերմա (առաջին անգամ թարգմանվել է Կենդանական ագարակ, անգլ.՝ Animal Farm), Ջորջ Օրվելի այլաբանական վիպակը, հրապարակվել է 1945 թվականին։ Քաղաքական սատիրայի և հակաուտոպիականժանրերի վիպակ է, որի հիմքը 1917 թ.-ի Բոլշևիկյան հեղափոխությունն է և դրան հաջորդած ստալինիզմը։

Գրքի հերոսներն են «Մենըր» ֆերմայի անասունները, որոնք ազատվելով իրենց շահագործող ֆերմերից և փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։

Օրվելը գիրքը գրել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, այն հրատարակվել է 1945-ին։ Սակայն գիրքը հանրային մեծ ճանաչում է ստացել ավելի ուշ՝ 1960-ականներին՝ Սառը պատերազմի շրջանում։ Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական ստեղծագործություն։ Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» և «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, ուր հեղինակ քննարկում է տոտալ ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։

 

Excerpt: