12 Apr Անգլուխ Ձիավորը
Մայն Ռիդ
Վեպի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի 50-ական թվականներին Տեխաս նահանգի սահմանամերձ շրջաններում։ Հարուստ պլանտատոր Վուդլի Փոյնդեքսթերն իր ընտանիքի հետ՝ կազմված որդուց, աղջկանից և զարմիկից, Լուիզիանա նահանգից տեղափոխվում է իր նոր տուն՝ Կասա-դել-Կորվո։
Մոլորվելով իրենց տունը տանող ճանապարհին հայտնված խանձված հարթավայրում՝ Փոյնդեքսթերների ընտանիքը ծանոթանում է ձիավար Մորիս Ջերալդի հետ, որն ապրում էր Ինջ ռազմական ամրոցից ոչ հեռու, բայց ի ծնե հյուսիսային Իռլանդիայից էր։ Մորիսը միանգամից տպավորություն թողեց ընտանիքի բոլոր անդամների վրա, բայց ամեն մեկի վրա՝ յուրովի։ Հպարտ Վուդլին իրենց փրկչին վերաբերում է հարգանքով, նրա որդին՝ Հենրին, միանգամից սիրեց նրան եղբայրական սիրով, երիտասարդ պլանտատորի քույրը՝ Լուիզան, միանգամից սիրահարվում է ձիավարին՝ չնայած նրա համեստ հասարակական դիրքին։